Thursday, November 25, 2010

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այսօր Ռուսաստանից կմեկնեն Ադրբեջան։ Հիշեցնենք, որ նրանք Մոսկվայում Ղարաբաղի խնդիրը քննարկել են ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ:
Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ ԵԱՀԿ միջնորդները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը։ Պաշտոնական հանդիպումները նախատեսված են վաղը։ Այնուհետև ԵԱՀԿ միջնորդները կժամանեն Հայաստան։

No comments: