Tert.am. 7-2-2011- Երեկ Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տեղի է ունեցել նստացույց, որի մասնակիցները պահանջել են «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի լիարժեք բացահայտում։Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը։
«Մենք՝ այս երկրի քաղաքացիներս, կարծում ենք, որ սա նախապես ծրագրված հանցագործություն էր, և անելու ենք հնարավորինը՝ դրա լիարժեք բացահայտման համար։ Բոլոր պատկան մարմիններին կոչ ենք անում հաշվի նստել որոշ իրողությունների հետ»,– հայտարարել է ակցիայի մասնակիցներից Անատոլիական մշակույթի և հետազոտության միության նախագահ Ալթան Աչըքդիլլին։
Իսկ թուրք գրող Թեմել Դեմիրերի ելույթի ժամանակ երկու անձինք պարզել են «Ձեր ճանապարհը մեր ճանապարհն է, բոլորս ույգուր ենք» գրությամբ ցուցապաստառ, ինչի պատճառով իրավապահները ձերբակալել են նրանց։ Ոստիկանական բաժանմունքում պարզվել է, որ ձերբակալվածները Արևելյան Թուրքիստանից են (Սինձյան-ույղուրական ինքնավար շրջան)։
Այսօր Ստամբուլի դատարանում տեղի է ունենալու Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը։

No comments:
Post a Comment