Monday, February 7, 2011

Հայ լոբբիստները պատրաստվում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու դեմ պայքարի երկրրորդ ռաունդին

News.am. 7-2-2011- ԱՄՆ-ի հայ համայնքը մտդիր է երկրորդ անգամ ընդդիմանալ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելուն: Հայ լոբբիստները վստահեցնում են, որ Բրայզան ոչ օբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ: «Հայությունը հերթական անգամ հիասթափվեց նախագահ Օբամայից, ով չկատարեց հայ համայնքին տված իր խոստումներց եւ ոչ մեկը: Չնայած այն հանգամանքին, որ նրա կուսակցության ներկայացուցիչ սենատորները դեմ հանդես եկան Բրայզայի թեկնածությանը, Օբաման այնուամենայնիվ նրան նշանակեց Ադրբեջանում դեսպան»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի` ANCA-ի գործադիր տնօրեն Արան Համբարյանը: Նա շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեզային եւ Բոկսերին, ովքեր վետո դրեցին Բրայզայի թեկնածության վրա: «Մենք ակնկալում ենք, որ սենատորները կպաշտպանեն ԱՄՆ շահերը, ամերիկյան արժեքները եւ իրենց ուժերի ներածի չափով ամեն ինչ կանեն, որպեսզի Բրայզայի հաստատումն իր պաշտոնում տեղի չունենա»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, սենատորների արձակուրդների ժամանակ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կողմից առաջադրված թեկնածուին` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանոմ ԱՄՆ դեսպան, չնայած այն հանգամանքին, որ նրա թեկնածությունը Սենատում մեծ դիմադրության արժանացավ:
Համաձայն ամերիկյան օրենսդրության, խորհրդարանական արձակուրդների ընթացքում ԱՄՆ նախագահին թույլ է տրվում ինքնուրույն որոշում կայացնել դեսպանների նշանակման հարցում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սենատորները չհաստատեցին նրա թեկնածությունը (ինչպես նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը), Օբաման օգտվեց օրենքով իրեն վերապահված հնարավորությունից:
Սակայն կա մեկ «բայց». եթե նա մինչեւ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի ավարտը դեսպանները չհաստատվեն Սենատի կողմից, նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց պաշտոններին:
Այդ պատճառով էլ Սպիտակ տունը ստիպված եղավ սպասել մինչեւ նստաշրջանի ավարտը եւ վերստին Բրայզայի թեկնածությունը դրվեց քննարկման:
Եթե Մեթյու Բրազյան արժանանա սենատորների հավանությանը, ապա հնարավորություն կստանա շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում` անկախ Սենատի նստաշրջանի ժամկետի ավարտից:
Հիշեցնենք, որ Բրայզան նախօրեին` փետրվարի 6-ին Բաքու է մեկնել:

No comments: