HayNews.am. 7-2-2011- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը փետրվարի 28-ից կկանգնի անչափահասների գործերով դատարանի առջև, հայտնում է CNNTurk-ը:Հուլիսին Թուրքիայի քրեական օրենսդրության որոշ փոփոխություններից հետո պարզ դարձավ, որ Սամասթը, ով հանցագործության պահին եղել է անչափահաս, 2011 թվականից կկանգնի անչափահասների գործերով դատարանի առջև:
Ստամբուլի ծանր հանցագործողությունների գծով 14-րդ դատարանը վերջինիս գործն արդեն փոխանցել է Ստամբուլի անչափահասների գործերով 2-րդ դատարան:
Նոր դատարանում առաջին լսումը տեղի կունենա փետրվարի 28-ին:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments:
Post a Comment