Monday, February 7, 2011

Դինքի գործով հերթական դատական նիստին չեն հայտնաբերել 7 վկաներից 6-ին

News.am. 7-2-2011- Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր, Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարությունը կրկին անարդյունք է սկսվել, քանի որ դատարան կանչված 7 վկաներից միայն 1-ին են կարողացել բերել դատավարության։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ փետրվարի 7-ի դատավարության ընթացքում որոշում է կայացվելու՝ Դինքի սպանության գործը միացնելու «Էրգենեկոն»-ի գործի հետ:
Դինքի սպանության գործով հերթական դատավարությանը իրավապահ մարմիններին հաջողվել է 7 վկաներից միայն 1-ին ներկայացնել դատական նիստին։ Պարզվել է, որ մնացածի տեղը չեն գտել։
Նշենք, որ Դինքի սպանության հերթական դատավարությունից մեկ օր առաջ «Դինքի ընկերները» բողոքի գործողություն են իրականացրել Բեշիքթաշի հրապարակում՝ պահանջելով արդար դատավարություն եւ մեղավորների հայտնաբերում։

No comments: