Monday, February 7, 2011

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը պատրասվում են համատեղ երկաթուղի կառուցել

Tert.am. 7-2-2011- Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի երկաթուղային գերատեսչությունների ներկայացուցիչները փետրվարի 7–8–ը Թեհրանում կքննարկեն համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ հարցերը՝ Կազվին–Ռեշտ –Աստարա (Իրան)–Աստարա (Ադրբեջան) երկաթգծի կառուցման շրջանակներում, որը «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի մասն է կազմում, հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունը։
Նախագծի շրջանակներում Ադրբեջանի տարածքում նախատեսվում է կառւոցել մինչև Աստարա կայարան հասնող մոտ 8,5 կմ երկարությամբ երկաթուղի։ Հարկ կլինի նաև կառուցել սահմանային երկաթուղային կամուրջ:
Ըստ կանխատեսումների՝ «Հյուսիս–հարավ» միջանցքով բեռնափոխադրումը սկզբնական փուլում կկազմի տարեկան 5մլն տոննա, իսկ հետագայում նախատեսվում է ծավալների մեծացում՝ մինչև տարեկան 10–15 մլն տոննա։

No comments: