HayNews.am. 7-2-2011- Վրաստանում պատրաստվում են Հայ Առաքելական Եկեղեցուն տալ «միջազգային կազմակերպության մասնաճյուղի» կարգավիճակ: Այդ մասին գրում է Georgia Օnline-ը, նշելով, որ նույն «բախտին» կարժանանան նաև մուսուլմանական կառույցը, Կաթոլիկ և Լյութերական եկեղեցիները: Նրան կգրանցվեն իբրև «շահույթ չհետապնդող իրավաբանական անձ», քանի որր «ղեկավարվում է այլ երկրից»: Մեր պարագայում, ամենայն հավանականությամբ, նկատի ունեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հետաքրքրական է, որ նմանատիպ իրավաբանական կարգավիճակ են ստանալու աղանդավորական համարվող շարժումները` «Հոգու փրկության» կամ «Փրկության բանակ» կազմակերպությունները: Վրացական լրատվամիջոցը նկատում է, որ այս եկեղեցիներից և ոչ մեկը չի ունենա այն իրավունքները, որով օժտված է Վրաց ուղղափառ եկեղեցին, ինչին էլ, ըստ նույն աղբյուրի, մնացածները «նորմալ են վերաբերվում»:HayNews.am-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից խոստացան այս լուրը մեկնաբանել քիչ ավելի ուշ:
No comments:
Post a Comment