Monday, February 7, 2011

Բաքվում սկսվել է իրանական «Սահար» հեռուստաալիքի կասեցումը

Բաքվի քաղաքապետարանի կողմից արդեն սկսվել են իրանական «Սահար» հեռուստաալիքի արբանյակային ալեհավաքների ապամոնտաժման աշխատանքները: Այդ մասին հաղորդում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Սահարի» ապամոնտաժման աշխատանքների մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն ապամոնտաժման գործընթացը սկսվեց մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի` իրանական «Սահար» հեռուստաալիքի կասեցման մասին հայտարարությունից հետո:
Հիշեցնենք, որ իրանական «Սահար» հեռուստաալիքը, երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը, ադրբեջանական լրատվամիջոցները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով:
«Սահար» հեռուստաալիքի պաշտոնական կայքի` օրերս տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Ալի Աբասովը և ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել են, որ համապատասխան գերատեսչությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի տարածքում հարևան երկրների` մասնավորապես իրանական հեռուստաալիքի հեռարձակումը կասեցնեն:

No comments: