Thursday, February 24, 2011

Նյու Յորքում աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի

Փետրվարի 22-ին Նյու Յորքում աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 55-րդ նստաշրջանը, որը նախագահում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
ՄԱԿ-ի հեղինակավոր այս հանձնաժողովի նստաշրջանի առաջնային
թեման է կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների որորտում կանանց ներգրավման եւ աշխատանքի ու զբաղվածության բնագավառում նրանց հավասար հնարավորությունների պաշտպանության հետ կապված հարցերի քննարկումը:
Հատկանշական է, որ հանձնաժողովի այս տարվա նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ տեղի կունենա նաեւ ՄԱԿ-ի գենդարային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի (UN Women) պաշտոնական մեկնարկը, որին կմասնակցեն ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատարներ եւ անդամ երկրների պատվիրակություններ: Հինգ տասնյակից ավելի երկրներ ներկայացված են նախարարական պատվիրակություններով:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական եւ սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է: Այն իր օրակարգում ներառում է գենդերային հավասարությանը եւ կանանց առաջխաղացմանը վերաբերող ամենաբազմազան թեմաներ եւ հանդիսանում է այդ ոլորտներում հիմնական գլոբալ քաղաքականություն մշակող միջկառավարական միակ մարմինը: 2010-2011թթ. Հայաստանը ստանձնել է դրա նախագահությունը:
Հանձնաժողովի քննարկումները Հայաստանի համար կարեւոր ուղենիշ կհանդիսանան Գենդերային քաղաքականության հայեցակարգի ու 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի իրագործման համար եւ կխրախուսեն Հայաստանում պետական եւ հասարակության տարբեր շերտերի մասնակցությանը կանանց հիմնահարցերի լուծմանը:

No comments: