Thursday, February 24, 2011

Իրանցի վերլուծաբան. «Ալիևին սպասում է Եգիպտոսի դիկտատորի ճակատագիրը»

Diplomat.am. 24-2-2011- Ադրբեջանի անկախացումից ի վեր այդ երկրի ղեկավարներն իրենց գործունեությամբ Իրանում անընդհատ միջէթնիկական բախումներ են հրահրում: Վերջերս էլ Իլհամ Ալիևն իրեն հռչակեց աշխարհի ադրբեջանցիների առաջնորդ:
«Ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց հակաիրանական հրապարակումների թվով արդեն գերազանցել են Արևմուտքին: Ադրբեջանի իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ները իրենց այդ քայլը բացատրում են որպես հակաքայլ` ի պատասխան հայ-իրանական ջերմ հարաբերություններին»:
Իրանցի վերլուծաբանն Իրանի արտաքին գործերի նախարարությանը առաջարկում է Իրանում Ադրբեջանի դեսպանին խիստ նախազգուշացում տալ, որպեսզի Բաքվի իշխանությունները վերանայեն իրենց անպատասխանատու քաղաքականությունը:
Խոսելով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից` Հասան Գոլին գրում է. «Ադրբեջանում հեջաբի արգելման մասին որոշումը դգժոհություն է առաջացրել բնակչության մեծամասնության մոտ: Իլհամ Ալիևի համար նույնպես կարելի է կանխատեսել այն ճակատագիրը, ինչին արժանացան Եգիպտոսի և Թունիսի դիկտատորները»:
Նշենք, որ օրերս Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Նասեր Համրանգը հայտարարել էր, որ Ադրբեջանը սուլթանական երկիր է, որտեղ իշխանությունը ժառանգաբար անցնում է հորից որդուն, ինչպես դա եղել էր Իրանում` Շահի օրոք:

No comments: