Monday, February 7, 2011

Մեթյու Բրայզա. «Ուշ լինի, նուշ լինի»

Tert.am. 7-2-2011- Երեկ Ադրբեջան է ժամանել Բաքվում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Բրայզան, պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, նշել է, որ վշտացած է իր նշանակման ձգձգման առնչությամբ և միևնույն ժամանակ հայտարարել. «Ուշ լինի, նուշ լինի»։
Ընդգծելով, որ ինքն ու իր ընտանիքն ուղղակի երջանիկ են գտնվել Բաքվում, Բրայզան ասել է, որ իր համար պատիվ է հավատարմագրերը հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային։ Օբաման այդ նշանակումն արեց օգտվելով իրեն ընձեռվող իրավունքից։ Այսինքն՝ Սենատի միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ ԱՄՆ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել առանց Սենատի հավանության։
Նշենք, որ Բրայզայի թեկնածության հաստատումը Սենատում արգելափակվում էր ամերիկացի հայամետ կոնգրեսականների կողմից։

No comments: