HayNews.am. 7-2-2011- Լոնդոնի արքայական ինստիտուտի Եվրասիայի և Ռուսաստանի հարցերով փորձագետ Ջեյմս Շերը Regnum-ի հետ զրույցում նկատել է, որ Արևմուտքն ու Միացյալ Նահանգները Կովկասում նպատակաուղղված և ռազմավարական քաղաքականություն չեն վարում:«ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի միայն առանձին շահեր, որի համար էլ աշխատում է: Պետք է նկատեմ, որ Միացյալ Նահանգները ճիշտ չի ընկալում այն նուրբ դիրքորոշումը, որ զբաղեցնում է Հայաստանը: Արևմուտքում կա մի սխալ մոտեցում, թե Հայաստանը սպասարկում է Ռուսաստանի քաղաքական շահերը: Բայց դա այդպես չէ, Հայաստանը հավասարակշիռ մոտեցում է ցուցաբերում` օգտվելով իր ավանդական ազդեցությունից` հայկական լոբբիից: Երևանում շատ լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը չի գտնվում Ռուսաստանում: Ռուսաստանը և ԱՄՆ-ն հստակեցրել են իրենց շահերը, իսկ Հարավային Կովկասն ուղղակի տառապում է անորոշությունից»,-ասել է փորձագետը:
No comments:
Post a Comment