Tuesday, February 8, 2011

Էրդողանը Կահիրե կայցելի երկրում իրավիճակի կայունացումից հետո միայն. Եգիպտացի դեսպան

Panorama.am.7-2-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանին Կահիրեում սպասում են երկրում իրավիճակի կայունացումից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Աբդուրռահման Սալահեդինը, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Էրդողանը ծրագրել էր Կահիրե այցելել փետրվարի 8-9ը, սակայն հետաձգել է այցը երկրում անկայունության ու լարվածության պատճառով:
«Մեզ համար այս պահին առաջնայինը երկրում նորմալ, կայուն իրավիճակ ստեղծելն է: Երբ մեզ դա հաջողվի, դրանից անմիջապես հետո, մենք մտադիր ենք կենդանացնել մեր շփումները մեր գործընկերների հետ, այդ թովւմ նաև Թուրքիայի», -հարցազրույցում ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 25-ից Եգիպտոսում իսկապես անկայուն վիճակ է, որտեղ ընդդիմադիր ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Մասսայական անկարգությունների ու ծագած ճգնաժամի հետևանքով առնվազն 300 մարդ է մահացել, հազարավոր մարդ էլ վիրավորվել է: Վերջին մի քանի օրերի ընթացքում, սակայն, իրավիճակը մի փոքր հանդարտվել է, կրճատվել է պարետային ժամը:

No comments: