Tuesday, February 8, 2011

Թուրքերն այն ազգն են, որոնց հետ շատ դժվար է ապրել. Կրասնոդարի նահանգապետ

HayNews.am. 7-2-2011- Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը «Պոզներ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է, թե «թե ժամանակին շատ ազգայնական հայտարարություններ է արել, որպեսզի ժողովրդականություն ձեռք բերի»:
«Հիմա, սակայն, ձեր նույն հարցերին պատասխանելիս` պետք է օրինակ բերեմ թուրք-մեսխեթցիներին, ովքեր Կրասնոդարի երկրամասն են եկել Ուզբեկստանից: Այստեղ, արդեն, ես ազնիվ կլինեմ: Նրանց հետ շատ դժվար է ապրելը: Իրենք ապրել են անկլավային կյանքով` սպանել են, գողացել ու բռնաբարել: Եվ, ներեցեք արտահայտությանս համար, շատ շուտ են բազմանում: Գիտեք` քանի մարդ է դիմել ինձ` խնդրելով փրկել իրեն նրանցից: Նրանք անգամ դպրոցներում են իրենց շատ վատ պահում` ծեծում, վիրավորում: Մի բան հստակ է, եթե այսպես շարունակվի, կազակական հողը կդառնա թուրքական»,-ասել է Տկաչևը, հայտնում է Yerkramas-ը:

No comments: