Tert.am. 7-2-2011- Դերսիմի հայերի ու հայաստանցի հայերի միջև կապ ստեղծելու համար օգոստոսի վերջին Դերսիմում կկազմակերպվի փառատոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Թուրքիայում գործող Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: Փառատոնը կտևի 4-5 օր:
«Դերսիմահայերի ու հայաստանցի հայերի միջև կապ ստեղծելու առումով Հայաստանի Հանրապետությունից ոչինչ չենք սպասում, ավելի շատ Հայաստանի երիտասարդությունից ենք սպասում: Դերսիմում ուզում ենք մշակութային փառատոն կազմակերպել, որի շրջանակներում կհանդիպեն Դերսիմի հայերը, Հայաստանի հայերն ու աշխարհասփյուռ հայությունը»,- ասաց Գյուլթեքինը:
Նա նշեց, որ դերսիմցի հայ երիտասարդներին Հայաստանի ու Երևանի պատկերը սխալ է ներկայացված` «որպես շատ ավելի հետամնաց, ոչ պիտանի ինչ-որ քաղաք ու երկիր»:
«Երևանը ունի աննկարագրելի գեղեցկություն, բայց այս մասին չգիտեն Դերսիմում: Դերսիմն իր կառուցվածքով շատ նման է Երևանին»,- ասաց Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:
Բանախոսը նշեց, որ դերսիմահայ երիտասարդներն ունեն մի բարդույթ, որ բխում է նրանց կրոնափոխ լինելու, հայերեն չիմանալու հանգամանքից: Թուրքիայի Սահմանադրությամբ՝ նրանք պաշտոնապես համարվում են թուրք, և ունեն վախ, որ կարող են մերժվել, չընդունվել Հայաստանի, հայ երիտասարդների կողմից:
«Քչերն են համարձակվում գալ: Նրանք գերադասում են առաջինը հանդես գալ որպես հյուընկալող կողմ, հաղթահարել այդ պատնեշը ու նոր գալ Հայաստան: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ամեն տարի հազարավոր հայաստանցիներ են այցելում Թուրքիա»,- նշեց Գյուլթեքինը:
Բանախոսը նշեց, որ Դերսիմում չկան անհրաժեշտ պայմաններ ու միջոցներ հայերեն սովորելու համար: Իսկ Ստամբուլում էլ հայերեն սովորել հնարավոր է միայն հայ երիտասարդների կազմակերպած փոքրաթիվ անհատական փոքրիկ խմբակներում: Սակայն այստեղ ևս ամեն ինչ հարթ չէ:
«Դերսիմցի հայերը պոլսահայերի հետ էլ շփում չունեն: Կրոնափոխ լինելու բարդույթը այդ շփումներին էլ է խանգարում»,- մանրամասնեց Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:

No comments:
Post a Comment