Monday, February 7, 2011

Իրանում բացվել է միջուկային վառելիքի թափոնների պահպանման գործարան

Diplomat.am. 7-2-2011- Իրանում բացվել է միջուկային վառելիքի թափոնների պահպանման գործարան, - ասել է Իրանի ազգային ատոմային գործակալության ղեկավարի տեղակալ Ռասթհահ Նասերը:
Միջուկային վառելիքի թափոնները իրենց մեջ են ներառում ցեսիումը, կոբալտը, իրիդիումը և այլ ռադիոակտիվ նյութեր` ներառյալ պլատինումը, որոնք շատ վտանգավոր են շրջապատող միջավայրի համար:
Նա ասել է, որ ներկա պահին միջուկային վառելիքի` այդ թվում նաև պլատինումի, թափոնները չեն արտադրվել Բուշերի ատոմային էլեկտրակայանում, բայց դրանց արտադրությունը ակնկալվում է մոտակա երկու տարիների ընթացքում:
Ռասթհահն ասել է, որ Իրանում միջուկային վառելիքի թափոնները ունեն ռադիոակտիվության ցածր մակարդակ, որոնք ստացվում են արդյունաբերական և բժշկական գործունեության արդյունքում: Նրա խոսքերով, նոր գործարանը կազմակերպելու է ռադիոակտիվ նյութերի թաղումը:
Ռուսաստանն իր վրա է վերցրել տասը տարով վառելիքի առաքման պարտականությունները, ինչպես նաև Բուշերի ԱԷԿ-ից միջուկային վառելիքի թափոնների ստացումը, որը կարտադրի 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա:

No comments: