PanARMENIAN.Net - 7-2-2011- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր մեկնելուց, որոնք սահմանակից են Ադրբեջանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ԱԳՆ-ն բավական հաճախ է հանդես գալիս նման խորհրդատվությամբ, որում նշվում է, որ այդ տարածքները վտանգավոր են ականների պատճառով: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մատնանշում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության առարկա է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք չեն հետևի խորհրդին, կզրկվեն Երևանում դեսպանատան կողմից հյուպատոսական աջակցությունից:Tuesday, February 8, 2011
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջանին սահմանակից Ղարաբաղ և Հայաստանի մարզեր
PanARMENIAN.Net - 7-2-2011- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր մեկնելուց, որոնք սահմանակից են Ադրբեջանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ԱԳՆ-ն բավական հաճախ է հանդես գալիս նման խորհրդատվությամբ, որում նշվում է, որ այդ տարածքները վտանգավոր են ականների պատճառով: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մատնանշում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության առարկա է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք չեն հետևի խորհրդին, կզրկվեն Երևանում դեսպանատան կողմից հյուպատոսական աջակցությունից:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment