Tert.am. 8-2-2011- Շվեյցարական Ռոկոնվիլիե փոքր քաղաքում տեղի իշխանության ներկայացուցիչները սպանել են մի շան, քանի որ կենդանու տերը մոռացել էր վճարել 50 շվեյցարական ֆրանկի չափով պետական հարկը։Ինչպես հաղորդում է La Stampa-ն, դեպքը խիստ բացասական արձագանք է ստացել նաև միջազգային հանրության կողմից։
«50 շվեյցարական ֆրանկի, այլ խոսքերով՝ 38 եվրոյի պատճառով կորցնել կյանքը… Այսպիսի ճակատագիր է ունեցել երեքամյա պուդելը։ Քաղաքային իշխանությունները սպանել են շանը, քանի որ նրա տերը՝ տիկին Մարիլենա Իաննոտին, մոռացել էր շան համար հարկ վճարել։ Մարիլենայի եղբայրը հաղորդում է, որ գործակալները վերցրել են կենդանուն և նույնիսկ չեն ցանկացել լսել, որ տիկինը պատրաստ է անմիջապես վճարել պահանջված գումարը»,- գրում է պարբերականը։
Իշխանություների այդ գործողությունները օրինականացվում են 1904թ.-ից շների հարկի մասին մարզային օրենքի 4-րդ հոդվածով։ Իշխանությունների այդ որոշումը սուր բանավեճերի տեղիք է տվել, նունիսկ սպառնացել են սպանել քաղաքապետին. «Ինձ գրել են Անգլիայից, Միացյալ Նահանգներից։ Զայրացած կենդանասերները և ծայրահեղականները պատրաստ են ամեն ինչի հանուն արդարության»,- հայտարարել է քաղաքապետ Ֆլավիո Տորտին։

No comments:
Post a Comment