Tuesday, February 8, 2011

Համշենահայերն ու ծպտյալ հայերը դեմ են Թուրքիայի հյուսիս-արևելքում ՀԷԿ-երի կառուցմանը

HayNews.am. 8-2-2011- Թուրքիայի կառավարությունը երկրի հյուսիս-արևելյան հատվածում նախատեսում է մոտ 700 հիդրոէլեկտրոկայան կառուցել: Մասնավորապես, նրանցից 169-ը կկառուցվեն Տրապիզոնում, 123-ը՝ Ռիզեում, 166-ը՝ Արդվինում և 82-ը՝ Գիրեսունում:
Ինչպես փոխանցում է «Երկրամասը», թուրքական կառավարության այս քայլը զգալի դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնց մեծ մասը ծպտյալ հայեր են և համշենահայեր:
«Դերելերին Քարդեշլիղի» կազմակերպությունն արդեն իրավական պայքար է սկսել կառավարության այս նախաձեռնությամբ և որոշակի հաջողություններ գրանցել:

No comments: