Saturday, July 7, 2012

Թուրքիայի ԱԳՆ վերջնագիրը Հայաստանին

Mardik.am. 7-7-2012- Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարել է, որ առաջին հերթին
Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, և միայն դրանից հետո Անկարան կարող է մտածել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: «Ամեն անգամ մենք կրկնում ենք, որ Հայաստանը պետք է ազատի ադրբեջանական հողերը: Դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կձևավորվի տնտեսական համագործակցություն, որը կաշխուժացնի Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Դավութօղլուն: Նախ մեկ անգամ ևս հիշեցնենք այդ «դիվանագետիկին», որ չկան գրավյալ տարածքներ, այլ կան ազատագրված տարածքներ, որոնք տարբեր բաներ են: Երկրորդ. անընդհատ հալվա ասելիս բերանը չի քաղցրանա, ուղղակի մնացած բոլորի «զահլան կգնա»: Երրորդ. մենք մինչ այժմ Թուրքիայից ոչ մի լավ բան չենք տեսել և չենք էլ ակնկալում: Իսկ տնտեսական համագործակցությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակվում է, անկախ դավութօղլուների և էրդողանների կամքի:

No comments: