Tert.am. 7-2-2011- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր վերադարել է Գերմանիայի դաշնությունից, որտեղ նա փետրվարի 4-6-ը մասնակցել է Մյունխենի անվտանգության 47-րդ համաժողովին։Համաժողովի նիստերին մասնակցելուց զատ, իբրև «Մյունխենի երիտասարդ առաջնորդներ-11» խմբի անդամ, Սաֆարյանը մասնակցել է աշխարհի մի շարք պետությունների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ կազմակերպված երկկողմ հանդիպումներին:
Փետրվարի 4-ի առավոտյան Ստյոպա Սաֆարյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվզի հետ։ Կիբերանվտանգության հարցերի համատեքստում «Ժառանգության» ներկայացուցիչը բարձրացրել է թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքէջերի վրա պարբերական դարձած հարձակումների խնդիրը՝ առաջարկելով եվրոպական կառույցների ներգրավվածությամբ և եվրոպական հարևանության ու բարիդրացիության սկզբունքերի կիրառմամբ կանխել վիրտուալ տարածությունը պատերազմական ու թշնամական գործողությունների նպատակով օգտագործելու արատավոր գործելակերպը:
Նույն օրը երեկոն Սաֆարյանը հանդիպել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Ջերեմիչի հետ։ Հանդիպմանը Սաֆարյանը խոսել է Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների նմանությունների և տարբերությունների, միջազգային հանրության կողմից նման հանրապետությունների ճանաչման հակասական մոտեցումների ու գործընթացների մասին:
Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը։

No comments:
Post a Comment