Monday, February 7, 2011

Արդահանի նահանգապետը հուսով է, որ ջավախքահայերը կօգնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

HayNews.am. 6-2-2011- Արդահանի նահանգապետ Մուսթաֆա Թեքմենը թուրքական CIHAN-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև Աքթաշ սահմանային անցակետի վերանորոգումը կավարտվի այս տարվա ամռանը կամ աշնանը, որից հետո այն կսկսի գործել:
Թուրք նահանգապետը նշել է, որ «վերանորոգված Աքթաշը Թուրքիայի առջև կբացի ամբողջ Կովկասը»:
Վերջինս նաև նշել է, որ «անցակետի բացումն օգուտ կբերի նաև հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես, տարատեսակ կապեր կհաստատվեն ջավախքահայերի հետ, ինչն էլ հետագայում դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և սահմանի բացման հարցում»:

No comments: