Aysor.am. 7-2-2011- Ադրբեջանի կառավարությունն ամբողջ երկրով մեկ արտակարգ իրավիճակ է հայտարարել: Հավաստի աղբյուրներից «Pia.az»-ին հայտնի է դարձել, որ նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով բոլոր պետական կառույցներին հանձնարարվել է գործել օրենքներին համապատասխան:«Վճռորոշ կերպով ցուցում է տրվել, որ ոչ մեկի դեմ անօրինական արարք չպետք է ցուցաբերել: Ուժեղացվել է վերահսկողությունը ծայրահեղ կոռումպացված կրթութական, առողջապահական և իրավական համակարգերում: Մաքսատները, հարկային մարմինները, նույնիսկ ճանապարհային ոստիկանությունը հանձնվել է Ազգային անվտանգության նախարարության վերահսկողությանը»,- ասել է աղբյուրը` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունը հասկացել է, որ ավտորիտար պետական կառուցվածքով մահմեդական երկրներում գլուխ բարձրացրած հեղափոխական ալիքի հիմնական թիրախներից մեկը կարող է լինել Ադրբեջանը, որը հապաղում է «օպերատիվ էություն կրող բարեփոխություններ» անցկացնել: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունն ընկալում է, որ շատ լուրջ վտանգի շեմին է, և այդ վտանգը չեզոքացնելու քայլեր է ձեռնարկում:
«Իշխանությունը բարեփոխումները շարունակելու է նաև շրջաններում, ինչի արդյունքում սպասվում է, որ մի քանի շրջանների գործադիր ղեկավարներ հեռացվելու են պաշտոններից: Դրանք կարող են լինել Գյանջայի, Մինգեչաուրի և Աբշերոնի գործադիր ղեկավարները»,- գրում է «Pia.az»-ը:
No comments:
Post a Comment