Panorama.am. 7-2-2011- Ադրբեջանի «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ադրբեջանական իշխանություններից պահանջում է ընդդիմության ակտիվիստ Ջաբբար Սավալանլին անհապաղ ազատ արձակել: Այս մասին, հղում կատարելով կուսակցության տարածած հաղորդագրությանը, տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԺողՃակատ կուսակցության ակտիվիստ Սավալանլին նախօրեն ադրբեջանական ոստիկանության կողմից ձերբակալվել էր: Ընդդիմությունն այդ ձերբակալությունը կապում է վերջինիս քաղաքական ակտիվությամբ:
«Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունն իր հաղորդագրությամբ դատապարտել է Սավալանլիի ձերբակալության փաստը՝ այն համարելով քաղաքական պատվեր: Հայտարարության հեղինակները կարծում են, թե դրանով իշխանությունները ցույց են տալիս, որ երկրում բռնաճնշումները շարունակվում են, իսկ այլակարծությունն անընդունելի է:
Կուսակցության հեղինակները իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել Սավալանլիին:

No comments:
Post a Comment