Thursday, February 24, 2011

Ադրբեջանում պարտադրանքով են բանակի համար գումարներ հայթայթում

Panorama.am. 24-2-2011- Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել պաշտպանության հիմնադրամին պարտադիր նվիրատվություններ կատարելու դեմ:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նավթագործները իշխանություններին կոչ են արել պարզաբանել իրենցից անօրինական շորթումներ կատարելու վերաբերյալ:
Տարածված հայտարարության մեջ նավթագործներն իրենց բացասական վերաբերմունքն է արտահայտել Ադրբեջանի զինված ուժերի աջակցության հիմնադրամի համար գանձվող գումարների վերաբերյալ՝ կասկած հայտնելով, թե այդ գումարները լրիվ այլ տեղ են գնում:
Փաստաթղթում նշվում է, որ Զինված ուժերին աջակցող հիմնադրամը ստեղծվել է նախագահի հրամանով և ենթադրում է գումարների հավաքագրում կամավոր սկզբունքներով, ինչը սակայն չի պահպանվում:

Նավթագործները պահանջում են իշխանություններից՝ հաշվետվություն ներկայացնել հիմնադրամին տրված գումարների վերաբերյալ:

No comments: