HayNews.am. 7-2-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ էրդողանի կողմից «այլանդակ» որակված Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ որոշումը կվիճարկվի դատարանում:Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, կիսակառույց հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել ապամոնտաժման որոշումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարսի քաղաքային խորհուրդը 19 «կողմ», 4 «դեմ» ձայնով որոշում էր ընդունել՝ ապամոնտաժելու հսկա հուշարձանը:
No comments:
Post a Comment