Panorama.am. 8-2-2011- «The Washington Post» թերթի խմբագիր Ֆրեդ Հեյթը (Fred Hiatt) Եգիպտոսի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին հոդվածում նշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:«The Washington Post»-ը հերթական անգամ թիրախ է դարձրել Ադրբեջանի իշխանությանն ու երկրի ղեկավար Իլհամ Ալիևին: Անդրադառնալով արաբական աշխարհի հեղափոխություններին և Եգիպտոսում տեղի ունեցող իշխանափոխությանը` ամերիկյան թերթը համոզմունք է հայտնում, որ «եթե ժամանակին այլընտրանքներ ձևավորվեին անցանկալի Ալիևի անարխիային, այժմ այսքան ռիսկեր չէին լինի»:
«Թերթը նաև հայտնում է, որ Ադրբեջանի մահմեդական միապետը ԱՄՆ-ի հետ քաղաքականության մեջ օգտագործում է իսլամական արմատականության քարտը»,- գրում է «Ենի Մուսավաթ»-ը:
Ադրբեջանական ընդդիմադիր թերթը եզրահանգում է, որ Ադրբեջանում ընտրությունների կեղծվելու, լրագրողների ձերբակալությունների դեմ աչք փակած ԱՄՆ պաշտոնյաներն այժմ Ալիևին կասեն, որ այլևս չի կարող շարունակել «ստատուս քվոն»:

No comments:
Post a Comment