News.am. 11-3-2011- Բրիտանական բուքմեյքերները «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում հավանական են համարում, որ Հայաստանը կհայտնվի լավագույն 10-յակում։ Ըստ mapmusic.ru-ի՝ բուքմեյքերների կանխատեսումներով այս տարվա Եվրատեսիլում կհաղթի Նորվեգիան ներկայացնող Ստելլա Մվանգին Haba Haba երգով։Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ տեղը կզբաղեցնի Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Վորոբյովը Get You երգով, իսկ մրցույթի վերջնական արդյունքում երրորդ հորիզոնականում կլինի էստոնացի Գետտեր Յաանին Rockefeller Street-ով։
Բացի Հայաստանից լավագույն տասնյակում տեղ կզբաղեցնեն նաեւ Գերմանիան, Դանիան, Բոսնիան, Իռլանդիան, Հունաստանը եւ Ադրբեջանը։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի մայիսի 10-14-ը, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։ Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով։
No comments:
Post a Comment