Tert.am-10-3-2011- Ադրբեջանում սկսվել է իսրայելական Aerostar և Orbiter անօդաչու ինքնաթիռների արտադրությունը։ Այս մասին հայտնում է 1news.az–ը՝ վկայակոչելով Flightglobal–ին։Ինքնաթիռների արտադրությամբ զբաղվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության համատեղ ձեռնարկությունը՝ Azad Systems ընկերությունը։
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2011թ. պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է երկրի ռազմական ծախսերը 2010 թ. 1,6 մլրդ մանաթից 2,5 մլրդ մանաթի (3,1 մլրդ դոլար) հասցնել։ Ընդ որում՝ 1,1 մլրդ մանաթը նախատեսվում է ծախսել սպառազինությունների արդիականացման վրա։

No comments:
Post a Comment