lragir.am.10-3-2011-Արդեն մի քանի օր է www.geopetition.com կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն ջավախքահայերի և վրացական իշխանությունների խտրական վերաբերմունքին վերջ տալու պահանջով:Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանն ասել է, որ ստորագրահավաքը մի խումբ բլոգերների նախաձեռնությունն է և արդեն 1000-ից ավելի ստորագրություն է հավաքվել: Նամակում պահանջվում է ազատ արձակել ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանին, ում բանտարկության 1000-րդ օրը լրանում է այս տարվա ապրիլի 17-ին: Պահանջների թվում են նաև հայոց լեզվին հայերով բնակեցված շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, իրավական կարգավիճակ շնորհել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, չխոչընդոտել հայերեն գրքերի ու թերթերի մուտքը Վրաստան, կասեցնել հայկական դպրոցների վրացականացումը, վերացնել մի խումբ գործիչների Վրաստան մուտք գործելու արգելքը:
Այս նամակը ստորագրություններով ներկայացվելու է Եվրախորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայերի միջոցով` եվրոխորհրդարանի պատգամավորներին:
Այս նամակը ստորագրություններով ներկայացվելու է Եվրախորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայերի միջոցով` եվրոխորհրդարանի պատգամավորներին:
No comments:
Post a Comment