Saturday, March 5, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՉԵՐՈՎ

Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպությունը ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև մարտի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպումը և հիշեցնում, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի իր շահերը տարածաշրջանում, որոնք վտանգված կլինեն խաղաղության բացակայության դեպքում:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքն ասել է, թե միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի գոնե դիպուկահարները հեռացվեն շփման գոտուց: “Հայաստանը հայտատարել է Մադրիդյան սկզբունքներն ընդունելու մասին, մինչդեռ Ադրբեջանը “մի քանի խնդիրներ ունի դրանց հետ կապված”, և շարունակում է պատերազմի մասին ապռնալիքներ տեղալ: Այս պարագայում, մենք չափազանց թերահավատ ենք, որ կողմերը կգան որևէ համաձայնության, եթե չլինի միացյալ միջազգային մղում”, ասել է Մայքլ Քեմբեքը:
Փետրվարի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ “Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է իր տարածքները վերադարձնելուն”: Ցավոք սրտի, նման օրինակներ Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից չափազանց շատ են:

No comments: