News.am. 4-3-2011- Իրանի հետ պարզեցված վիզային ռեժիմը կարող է խթանել Վրաստանում թմրանյութերի տարածմանը: Նման տեսակետ է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լեւան Վեփխվաձեն:
«Իրանից թմրանյութերի տարանցման հետ կապված Վրաստանին ավելորդ վտանգ չի սպառնում, քանի որ այդ վտանգը միշտ էլ եղել է ու կա: Դրանք գոյություն ունեին նաեւ մինչեւ վիզային ռեժիմի պարզեցումը»,- ասել է նա, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Պատգամավորի խոսքով, սահմանի վրա միեւնույն է ստուգումները անհրաժեշտ են, իսկ եթե դեռ ստուգումներ չկան, ապա պետք է այն սկսել:
«ԱՄՆ-ը եւ միջազգային կազմակերպությունները պետք է օգնեն Վրաստանին՝ սահմանի վրա ստուգումների համար նախատեսված հատուկ սարքեր տրամադրելով»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը զեկույց է հրապարակել թմրանյութերի միջազգային վերահսկողության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Իրանի հետ պարզեցված վիզային ռեժիմը կարող է խթանել Վրաստանում թմրանյութերի տարածմանը:

No comments:
Post a Comment