Saturday, March 5, 2011

Քաղաքագետ. Ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակը դեռ չի եկել

Diplomat.am. 4-3-2011- Մարտի 5-ին` Սոչիում, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցություններից ղարաբաղյան խնդրի լուծման հարցում լուրջ առաջընթացներ հարկավոր չէ սպասել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական իրադրության կենտրոնի առաջատար փորձագետ Դմիտրի Աբզալովը: Հանդիպման ընթացքում հետագա կարգավորման համար «ճանապարհային քարտեզի» պես մի բան կարող է մշակվել:
Ինչպես գտնում է փորձագետը, ԼՂ հարցը և տարածքային վեճերի կարգավորումը` դա չափազանց կարևոր ուղղություն է ՌԴ-ի համար: Այն ակտիվացել էր ռուս-վրացական հակամարտությունից հետո, երբ ղարաբաղյան հակամարատության լուծում ենթադրող նախագծեր են ի հայտ եկել: Սակայն վերջին ժամանակներս Ադրբեջանի դիրքորոշումը սկսել է կտրուկ սրվել: Դա պայմանավորված էր ինչպես ներքին խնդիրներով, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների աստիճանական կայունացմամբ: Այդ ֆոնի վրա Ադրբեջանի համար շատ կարևոր էր տարածաշրջանում պահպանել ստատուս-քվոն:

No comments: