Saturday, February 4, 2012

Իրանը կօգնի «Իսրայել-քաղցկեղը» վերացնել ցանկացողներին

Tert.am. 3-2-2012- Իրանը կօգնի բոլոր ցանկացողներին` «վերացնել Իսրայել-ուռուցքը», հաղորդում է Daily Telegraph-ը` մեջբերելով երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ կրոնական առաջնորդը հավատացյալներին ասել է նաև, որ երկիրը շարունակելու է իր միջուկային ծրագիրը, իսկ արևմտյան ցանկացած ռազմական հարված միայն կհզորացնի Իրանը: Անցնելով Իսրայելին` Այաթոլահ Խամենեին ասել է. «Այս պահից ի վեր եթե որևէ տեղում որևէ ազգ կամ խումբ հակառակվի սիոնիստական ռեժիմին, մենք հավանություն կտանք և կօգնենք: Մենք դա ասելուց չենք վախենում»: Իսրայելը նա բնութագրել է որպես «քաղցկեղի գոյացություն, որը պետք է կտրվի-հանվի և այդպես էլ կարվի»: Խամենեին նաև բացեիբաց խոսել է Իրանի կողմից լիբանանյան Հեզբոլահին և պաղեստինյան Համասին սատարելու մասին` մի բան, որից իրանցի պաշտոնյաները խուսափում են:

No comments: