News.am. 4-3-2011- Թուրքիայում մարտի 3-ին սկսված լրագողների ձերբակալությանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պնդելով, թե ձերբակալությունների հետ իրենք կապ չունեն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ինչպես միշտ, այս անգամ եւս իրենք ձերբակալությունների հետ կապ չունեն։ «Դրանք իրականացվել են ոստիկանության կողմից, ովքեր հրահանգ են ստացել դատախազությունից։ Իսկ դատախազությունն իր հերթին այդ քայլին դիմել է որոշակի փաստերի, ապացույցների հիման վրա»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում մարտի 3-ի առավոտյան մի շարք անձանց տներում խուզարկություններն ավարտվել են ձերբակալություններով, որոնց մեջ է հայտնվել նաեւ Դինքի սպանության մասին գիրք գրած, Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեները։
Նեդիմ Շեների բնակարանի խուզարկությունը ավարտելուց հետո նրան ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանություն։ Ոստիկանական մեքենան նստելիս լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցրել են, թե ձերբակալվե՞լ է։ «Այո, Հրանտի համար, արդարության համար»,-ասել է Նեդիմ Շեները եւ նստել մեքենան։ Այդ ընթացքում փողոցում հավաքված հարեւաններն ու անցորդները ծափերով են ողջունել Շեների խոսքը։
Նշենք, որ Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։

No comments:
Post a Comment