«ԱԶԳ», 04-03-2011- Հունվարի 28-ին «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» «Արհմիությունների պլատֆորմի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հասարակական գոյատեւման» առաջին հանրահավաքը, որտեղ կիպրացի թուրքերը բարձրացրած ցուցապաստառներով Թուրքիային հայհոյել եւ վիրավորել էին: Դրան վարչապետ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի ղեկավարների հակազդեցությունը եւ դրան հակադիր կողմի արձագանք, տեղիք տալով անախորժ բանավեճերի, սրել էր Կիպրոսի թուրքական հատվածի հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Ազգը» նախորդ համարներում, արծարծելով այս հարցը, միաժամանակ տեղեկացրել էր Կիպրոսի թուրքական հատվածում «Արհմիությունների պլատֆորմի» տարածած հաղորդագրության մասին, ըստ որիՙ «Հասարակական գոյատեւման» երկրորդ հանրահավաքը նախատեսվում էր մարտի 2-ին: Հիրավի, այդ օրը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում հազարավոր կիպրացի թուրքեր մասնակցել են համատարած գործադուլով ուղեկցվող երկրորդ հանրահավաքին: Թեեւ տեղի մամուլը մասնակիցների թիվը չի նշում, սակայն ընդգծում է, որ հանրահավաքին բարձրացված ցուցապաստառների թիվը շուրջ 5 հազար է եղել, որոնք բացի Թուրքիայից, ուղղվել են նաեւ վարչապետ Էրդողանի դեմ:
Հատկանշական է, որ «Արհմիությունների պլատֆորմի» կոչին արձագանքել են նաեւ թուրքական հատվածի քաղաքական կուսակցությունները, ընդ որումՙ այնպիսի մակագրությամբ ցուցապաստառներով, ինչպիսիք են. «Ուզում ենք դառնալ մեր տան տերը», «Մենք ենք մեր տան տերը», «Ըմբոստանում ենք, որովհետեւ արդարություն ենք ուզում», «Բավ է», «Եղել ենք, կանք ու կլինենք», «Կիպրոսի, Թուրքիայի եւ Հունաստանի ժողովուրդները եղբայրներ են»: Հանրահավաքին մասնակցել են նաեւ կիպրացի հույները, ինչպես նաեւ «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության պատվիրակությունը Թուրքիայից:
«Ենի հավատիս» կիպրական թերթի վկայությամբ, հանրահավաքի վայրում արտակարգ միջոցառումներ իրականացրած ոստիկանությունը արգելել է «Թող ռադ լինի օկուպանտ Թուրքիայի Հանրապետությունը» մակագրությամբ ցուցապաստառ կրող բողոքարարների մուտքը հրապարակ: Վերջիններս դիմադրել են, որի հետեւանքով քաշքշուկ է առաջացել նրանց միջեւ:
Ստորեւ ներկայացնում ենք Թուրքիայի նկատմամբ կիպրացի թուրքերի դիրքորոշման առումով առավել հետաքրքրություն ներկայացնող ցուցապաստառների մակագրությունը:
«Մենք Կիպրոսի Հանրապետությունում իրավունքներ ունենք, ինքնություն եւ անձնագիրՙ նմանապես, փող էլ ունեինք, բայց Թուրքիան գողացավ», «Անկարա, ձեռքդ քաշիր մեր կոկորդից», «Տո դու ով էլ որ լինես (խոսքը վարչապետ Էրդողանի մասին է), մեզ ոչնչացնել չես կարող», «Թուրքիան օկուպանտ է», «Պաղեստինի եմ նման. մի հատվածս օկուպացված է, իսկ մյուսըՙ «գոյատեւման» պայքարի մեջ», «Կիպրոսը ոչ թուրքերինն է, ոչՙ հույներինը, ո՛չ էլՙ անգլիացիներինը, Կիպրոսը կիպրացի ժողովրդինն է», «Ո՛չ օկուպացիային, ասիմիլյացիային ու գաղութատիրական կարգերին», «Թուրքիան մեզ ոչ թե կերակրվելու գումար, այլ օկուպացման վարձն է վճարում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment