Panorama.am-10-3-2011-Ադրբեջանի Գյանջա քաղաքի նորանշանակ քաղաքապետ Էլմար Վալիևի հրամանով այն ուսուցիչները, որոնք դպրոցական աշակերտներին կտանեն մզկիթ, կձերբակավեն:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Գյանջայի քաղաքապետի հրամանից հետո Գյանջայի մզկիթներ տանող ճանապարհները վերահսկվում են ոստիկանների կողմից: Ոստիկանները ոչնչով չեն բացատրում իրենց այդ գործողությունները, միայն ասում են, որ հրամանը վերևից է իջեցված:
«Գյանջայի ներկայիս քաղաքապետը մինչ այդ Յուլախի քաղաքապետն էր, որտեղ նույնպես սահմանափակումներ էր ստեղծել կրոնական գործիչների և հավատացյալ բնակչության նկատմամբ: Տեղի բնակչությունը բազմիցս բողոքել է Ադրբեջանի կառավարությանը, սակայն կառավարությունը փոխանակ քայլեր ձեռնարկեր դրանք վերացնելու համար, Վալիևի պաշտոնը բարձրացրեց»,-նշում է իրանական կայքը:
Նշենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ էլ, Ադրբեջանի Նարդարան քաղաքում երեկ տեղի է ունեցել թվով երրորդ հակառավարական ցույցը: Միևնույն ժամանակ ընդդիմությունը հայտարարել է, որ մարտի 11-ին հակակառավարական լայնածավալ բողոքի ցույց է կազմակերպելու:

No comments:
Post a Comment