HayNews.am 10-3-2011-Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օմեն-Ռուիտենի զեկույցը` նվիրված Թուրքիայում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված զարգացումներին և փոփոխություններին:Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս տարվա զեկույցը մյուս տարիներից տարբերվում է իր խստությամբ:
Մասնավորապես, զեկույցում Թուրքիան քննադատվում է մարդու իրավունքների և խոսքի ազատության ոտնահարման համար: Զեկույցում անդրադարձ կա «Էրգենեքոնի» և «Կռանի» գործով դատավարություններին, Կիպրոսի խնդրին, վերջերս մի շարք լրագրողների ձերբակալություններին: Օմեն-Ռուիտենն իր զեկույցում անդրադարձել է նաև «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը` այն ներկայացնելով որպես ոչ բավարար:
No comments:
Post a Comment