Panorama.am. 4-3-2011- Փետրվարի 20-ին 7 զինվորների սպանությունից, ինչպես նաև դրան հաջորդած օրերին կասկածելի հանգամանքներում ևս մի քանի զինվորների մահվանից հետո,` նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավիճակը դարձել է հասարակության մեջ անհանգստության և լայն քննարկումների պատճառ, musavat.com կայքը «Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պետք է հրաժարակա՞ն տա» հարցով դիմել է 3 հազար ընթերցողների:
«Ենի Մուսավաթը» հայտնում է, որ հարցման ենթարկվածներից 1821-ը (59 տոկոս) պնդել է, որ Ս. Աբիևը պետք է հրաժարական տա, 263-ն (9 տոկոս) ասել են, որ դրա կարիքը չկա, 1006 (33 տոկոս) հոգի էլ պահանջել է պատասխանատվության ենթարկել նրան:
«Ինչպես երևում է, ընթերցողների 92 տոկոսը (2827 հոգի) գտնում է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պետք է հեռանա պաշտոնից, որոնցից 1006 հոգի նույնիսկ նրան պատասխանատվության ենթարկելու կոչ են արել: Թեև սա ամբողջ ժողովրդի կարծիքն արտահայտող հարցում չէ, սակայն, եթե 3 հազար ընթերցող նույն կարծիքին է, ուրեմն այն պետք է ի գիտություն ընդունել»,- խորհուրդ է տալիս թերթը:

No comments:
Post a Comment