News.am. 4-3-2011- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վաղը կայանալիք հանդիպումից մեծ սպասելիքներ չկան, ինչն, առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության բանալին ոչ թե Ռուսաստանի (որի նախագահն էլ նախաձեռնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը) կամ մեկ այլ միջազգային տերության, այլ հենց հակամարտող կողմերի ձեռքերում է։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունը լուրջ դեր չունի։ Այն, որ եռակողմ հերթական հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահը, դեռ չի նշանակում, որ այդ երկիրն ի զորու է լուծել ԼՂ հակամարտությունը։ Հարցը կարող են կարգավորել բացառապես հակամարտության կողմերը՝ այդ թվում, թյուր է կարծիքը, որ հակամարտությունը հայ-ադրբեջանական է։ Իրականում խնդիրն ավելի շատ եւ ավելի շուտ ղարաբաղա-ադրբեջանական է»,- ամփոփեց Սերգեյ Ղազարյանն՝ ավելացնելով, որ փոխընդունելի տարբերակներ գտնելու համար հակամարտող կողմերը դեռ շատ պետք է աշխատեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։
Նշենք, որ սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

No comments:
Post a Comment