Saturday, April 30, 2011

Այսօր Գետաշենի անկման 20-րդ տարելիցն է

«Tert.am» 30/04/2011: 1991թ. ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան` տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայ էթնոսի զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Կոլցո» անվանումը:

No comments: