Saturday, April 30, 2011

Գ. Մինասյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այդ ստահակներին

«Panorama», 30.04.2011: «Շփման գծում գրանցվող այս միջադեպերը շատ կարևոր հետևությունների են հանգեցնում. կամ միջազգային դիտորդները, հանձինս Մինսկի խմբի համանախագահների պետք է ստեղծեն գործող մեխանիզմներ, որոնք կկարողանան հետաքննել ու պատժել նման ստորության մեղավորներին, կամ նրանք պետք է պատրաստ լինեն, որ հայկական կողմը իր հնարավորության տակ գտնվող միջոցներով ինքը պատժի այդ ստահակներին»,- անդրադառնալով ապրիլի 29-ին, ադրբեջանցիների դիպուկահար կրակից սպանված երկու զինծառայողների (և մեկ վիրավոր) փաստին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, այս պարագայում դեպքերի զարգացման ողջ պատասխանատվությունն առաջին հերթին պետք է ընկնեն և՛ ադրբեջանական կողմի, և այն կառույցների վրա, որոնք մի կողմից կոչ են անում հետ քաշել դիպուկահարներին, մի կողմից՝ խոստանում են ստեղծել մեխանիզմներ, սակայն այդ բնագավառում գործնական, էական քայլեր չեն կատարում:

No comments: