Thursday, April 14, 2011

Ադրբեջանի իշխող թիմի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են Ալիևների «փրկության ծրագրի» մշակմանը

Panorama.am. 13-3-2011- Արաբական հեղափոխություններից հետո Ադրբեջանի իշխանությունը համոզվել է, որ ազատության ձգտող ժողովուրդների դեմ ոչ մի տոտալիտար վարչակարգ չի կարող դիմակայել, և սկսել է խորհել, որ իշխանության կորստի վտանգն իրական է նաև Ադրբեջանում:
«Ենի Մուսավաթ»-ին հայտնի է դարձել, որ իշխող թիմի մի շարք ազդեցիկ անդամներ սկսել են մտածել փոփոխության պահին գոնե իրենց պաշտպանելու, ունեցվածքը փրկելու, ապագա կյանքը երաշխավորելու մասին: Նրանց կարծիքով, եթե խորտակվող նավը հնարավոր չէ փրկել, ապա պետք է աշխատել գոնե իրենց փրկել:
Թերթի տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ առաջ իշխող թիմի բարձրաստիճան և համեմատաբար միջին մակարդակի պաշտոններ զբաղեցնող անդամները հավաք են անցկացրել Լոնդոնում և իշխանության «փրկության ծրագիր» մշակել:
Հավաքին մասնակցել են նաև նախկին պատգամավոր Ռզա Իբադովը և Սևիլ Ալիևան (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարազատ քույրը): Հանդիպման մասնակիցները քննարկել են այն հարցերը, թե ում հետ և ինչպես պետք է կապ պահպանեն` Ադրբեջանում իշխանության փոփոխության պահին:
Հավաքի մասնակիցներն ընդգծել են, որ եթե արաբական հեղափոխությունների ալիքը հասնի Բաքու, ապա իշխանության և Ալիևների ազգանունը կրողների համար Ադրբեջանում ոչ մի հենարան չի մնալու: Այդ պատճառով էլ որոշել են շփումներ սկսել նախկինում ընդդիմության մեջ եղած, այժմ` իշխանության հետ մոտ հարաբերություններ ունեցող անձանց հետ, միևնույն ժամանակ աշխատանք տանել «փրկության ծրագրում» տեղ զբաղեցրած և Արևմուտքի չինովնիկների ու միջազգային ուժերի հետ:
Այս ծրագիրը պատրաստած անձինք ցանկանում են նախատեսված աշխատանքներն այնքան վարպետորեն կյանքի կոչել, որպեսզի չարժանան երկրի ղեկավարության զայրույթին: Հաշվի է առնվել նաև այն, որ պետք է վերևներին բացատրվի, որ այդ ամենն արվում է ամբողջ թիմը փրկելու և իշխանությունը պահել-պահպանելու համար:
Աղբյուրի խոսքով` մոտ ժամանակում «փրկության ծրագրով» նախատեսված աշխատանքները կսկեն կյանքի կոչվել:

No comments: