Thursday, April 14, 2011

ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով

Panorama.am. 13-4-2011- Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ զեկույց կպատրաստի: Այս մասին ԵՄ դիվանագիտական շրջանակներից հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին:
Աղբյուրի համաձայն` ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ միությունը «խիստ մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, և ընդգծել, որ Բաքուն «գազի արտահանումից ստացված զգալի միջոցներ է ծախսել սպառազինությունների գնման համար»: Դիվանագետը նաև խոստովանել է, որ ԵՄ-ն գործնականում տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու լծակներ չունի:
«Ազատություն» ռադիոկայանին նաև հայտնի է դարձել, որ ԵՄ խորհուրդը, որի կազմում ընդգրկված են անդամ 27 երկրների արտգործնախարարները, առաջիկայում քաննարկելու է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

No comments: