Saturday, April 30, 2011

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ

«Ազգ», 30/04/2011: Մինեսոտայի (ԱՄՆ) Սբ Պողոս քաղաքի շրջանային դատարանի դատավոր Դոնովան Ֆրենկը մերժել է «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» հայցը, որ իրենց կայքը անարժանահավատ որակելու «Մինեսոտայի զույգ քաղաքներ համալսարանի» որոշումը անարգանք էՙ ուղղված իրենց հասցեին:
Հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ համալսարանի ղեկավարությունը զգուշացրել էր ուսանողներինՙ չօգտվել թուրքական այդ կայքիցՙ որպես անարժանահավատի:
Դատավորի համոզմամբՙ համալսարանի «Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրության» կենտրոնը սահմանադրականորեն իր ակադեմիական իրավասությունների մեջ է որոշելու, թե տվյալ առարկան ինչպես եւ ինչ աղբյուրների օգտագործման միջոցով պետք է ուսուցանել:
Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, հայցին մոտիկից հետեւում էին գիտական շրջանակները, որոնցից «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիան» դիմել էր Թուրքական կոալիցիայինՙ հայցը հետ վերցնելու խնդրանքով, պատճառաբանելով, որ դա վնասում էր ակադեմիական գործունեության ազատությանը: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան եւ Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը նույնպես պաշտպանել էին Մինեսոտայի համալսարանի որոշումը:

No comments: