Monday, May 2, 2011

Ոչ պաշտոնական աղբյուր. Տարվա սկզբից Ադրբեջանը 50 զինվոր է թաղել

«NEWS.am», 2.05.2011: Բաքվում բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել, եւ Ղարաբաղի հետ շփման գծում պայմանավորված է սեփական տոտալիտարիզմն արդարացնելու ադրբեջանական իշխանությունների ձգտմամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ, Հայաստանի ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:
Նրա կարծիքով, ադրբեջանական իշխանությունները հույս ունեն այդկերպ ժողովրդի ուշադրությունը շեղել այդ խնդրի վրա եւ համախմբել:
Մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած վերջին սրացումները, որոնց արդյունքում զոհվել է 3 հայ զինվոր, փորձագետը չի բացառել, որ այդկերպ Ադրբեջանը ցանկանում է արտահայտել իր դժգոհությունը բանակցային գործընթացից:
Ըստ Ջամալյանի, 2011թ. սկզբից միջադեպերի արդյունքում Ադրբեջանում զոհվել է 50 զինծառայող, սակայն նրանք լռում են այդ մասին: «Չզարմանաք, որ առաջիկա օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեն, թե N զորամասում միջադեպ է եղել, որի արդյունքում զինվորներ են զոհվել:
Նշենք, որ ապրիլի 29-ին շփման գծում հերթական միջադեպն էր եղել: Դիպուկահարների կրակոցից զոհվել էին 2 հայ զինծառայողներ, իսկ մեկ օր առաջ սպանվել էր 19-ամյա Վազգեն Բախշյանը:

No comments: