Monday, May 2, 2011

Ադրբեջանցի մանկապիղծ հյուպատոսը, համերկրացի օլիգարխն ու 15-ամյա աղջիկը

«Panorama.am», 02.05.2011: Նոր մանրամասներ են ի հայտ եկել Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ կապված աղմակահարույց միջադեպի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Վեստի ազ» էլեկտրոնային պարբերականը:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում նշվող Նովրուզի տոնակատարության ժամանակ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հուդսի Օսմանովին հրապարակավ մեղադրեցին մանկապղծության, մասնավորապես անչափահաս աղջկա բռնաբարության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ, Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսությունը տեղեկություններ է տարածել իր պաշտոնական կայքում, թե այդ ամենը եղել է կազմակերպված զրպարտություն Սանկտ-Պետերբուգում մեծահարուստ օլիգարխ Վագիֆ Մամիշևի հետ ունեցած անձնական լարված հարաբերությունների պատճառով: Իսկ տոնակատարության ժամանակ բռնաբարության զոհ համարվող Այբենիզ Սամեդզադեն և իր մայրը աշխատում են Մամիշևին պատկանող ընկերություններից մեկում, ովքեր համաձայնվել են հրապարակավ մեղադրեն հյուպատոսին 15 հազար ռուբլու դիմաց:
Չնայած, այն բանին, որ այնքան էլ համոզիչ չեն հյուպատոսի հերքումներն ու արդարացումները, հետաքրքրական է այն, որ, եթե հյուպատոսի հետ իր հայրենակից օլգարխն ունի լարված հարաբերություններ, ապա արդյունքում տուժում են երկրի հեղինակությունը, իրենց համերկրացի աղջկա պատիվն ու արժանապատվությունը:

No comments: