Wednesday, May 4, 2011

Թուրք զինվորները խոստովանել են, որ կոտորել են հայերին

«Report.am», 04.05.2011: Թուրքիայում սկսել են ի հայտ գալ 1937-1938 թվականներին Դերսիմի հայերի զանգվածային կոտորածների մասին պատմող փաստաթղթեր: Թուրքական "Սաբահ" թերթն ու "CNN Թուրք"-ը հայտնում են, որ Օսգյուր Ֆընդրքի նկարահանած` 1937-38 թթ. տեղի ունեցած դեպքերի մասին պատմող "Սեւ վագոն-38. դերսիմյան աքսորներ" ֆիլմն առաջին անգամ հանրությանը կներկայացվի մայիսի 5-ին, Փիլգի համալսարանում: Ֆիլում վերոնշյալ թվականների իրադարձություններին մասնակից երկու թուրք զինվորական, որոնցից մեկի անունը Հայդար Դեյդե է, պատմում է, թե ինչպես հրամանատարության հրահանգով հավաքել է հազարավոր հայ ծերերի եւ զանգվածաբար այրել նրանց: Ֆիլմում նմանօրինակ հանցագործությունների մասին են պատմում Դերսիմի կոտորածի օրերին աքսորված եւ ողջ մնացած ականատեսները, նրանց ժառանգները:
"Մենք չգիտեինք, որ հայ ենք, բայց պետությունը գիտեր: Մենք 1915 թվականի կոտորածներից մազապուրծ քրդացած հայերի հետնորդներն ենք: Մեր ծնողները վախեցել են հայտնել մեզ մեր հայ լինելու մասին: Թեեւ մենք դավանանքով արդեն մահմեդական քրդեր էինք, բայց պետությունը շարունակում էր մեզ հայ համարել",- թուրքական "Ակտուել"-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆիլմում նկարահանված Դերսիմի Խոզուն գյուղի նախկին բնակիչ Հասան Փոլադը:
1915-ին Դերսիմում ապաստանած հայերը պատմում են նաեւ 1980-ի հուլիսի 12-ին եւ 1990-ականներին Թուրքիայում կրկին կոտորածի եւ բռնությունների ենթարկվելու մասին:

No comments: