Tuesday, May 3, 2011

Ազերի քաղաքագետ. «Ստեփանակերտի օդանավակայանը ռազմական նշանակություն ունի»

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը, իր հարցազրույցում անդառնալիս Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը առաջին հերթին ռազմական նշանակություն ունի:

«Քանի որ ԼՂՀ-ն ֆինանսական միջոցներ չունի ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու համար, իսկ Ադրբեջանը տիրապետում է շուրջ 200 ինքնաթիռների, ապա օդանավակայանը անհրաժեշտ է Հայաստանից ինքնաթիռներ տեղափոխելու համար: Նման կերպ ԼՂՀ ԶՈւ հնարավորություն կունենան պատերազմի դեպքում ակտիվորեն դիմադրել ադրբեջանական օդուժին և «ԼՂՀ ՌՕՈՒ»-ի անվան տակ մուտք գործել Ադրբեջանի օդային տարածք:

Միջազգային զինվորական տեսաբանները բազմիցս նշել են, որ ԼՂ-ը չունի սեփական ռազմական ավիացիա: Եվ եթե այդ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքը ռմբակոծելու համար թռիչքներ գործեն Հայաստանից, ապա դա միջազգային իրավունքի ցայտուն խախտում կլինի և հնարավոր է նաև, որ այդ դեպքում ՀԱՊԿ-ը որոշում չկայացնի Հայաստանին պաշտպանելու համար:

Ըստ էության դրանով է բացատրվում Բաքվի պաշտոնական և կուլիսային խիստ դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի բացման առումով: Եվ բացի այդ, օդանավակայանի բացումը ունի նաև հոգեբանական նշանակություն: Ադրբեջանի պաշտոնական լուրերը բազմիցս նշում են, որ Հայաստանը գտնվում է տնտեսապես ծայրահեղ վատ վիճակում, իսկ օդանավակայանի բացմման դեպքում սովորական ադրբեջանցու մոտ կասկած կառաջանան պաշտոնական լուրերի հանդեպ»,- ասել է քաղաքագետը:

No comments: