Մինչեւ Կազանի հանդիպումը միջազգային համայնքի լավատեսությունը նա բացատրում է Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի բարձր մակարդակի, անմիջական միջամտությամբ։ ՝՝Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեռեւս 8Օ-ականների վերջերից սկսված բարձրագոչ հայտարարություններն ու դիրքերի գրեթե անփոփոխ կեցվածքը ստվերի տակ են պահում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի լուրջ ջանքերը՛՛, ասում է դե Վաալն ու ավելացնում, թե երկու կողմերի ղեկավարները փոխզիջման գնալու հարցում նախ եւ առաջ հենվում են իրենց հաշվարկների վրա՝ գնալ փոխզիջման, թե՝ պահպանել ստատուս քվոն, ու ի վերջո ընտրվում է վերջինը։
Այժմ, ըստ Թոմաս դե Վաալի, որեւէ հապաղում, ինչպես Կազանից առաջ հայտարարել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները, կդիտվի որպես խնդիրը լուծելու հարցում հետաքրքրության ու շահագրգռվածության պակաս։ ՝՝Սակայն չպետք է մոռանալ՛՛, ասում է վերլուծաբանը, ՝՝որ խոսքը միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ։ Չէ որ այստեղ կան խողովակաշարեր, Իրան, Ռուսաստան եւ այլ գործոններ՛՛։
Նրա խոսքերով, երբեմն միջազգային շահերն են դառնում թերի առաջընթացի պատճառ։
No comments:
Post a Comment